Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հավելյալ ուսումնասիրության անցկացումը, հաշվետվություն տրամադրող անձանց օտարերկրյա պետություններում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հավելյալ ուսումնասիրության անցկացումը, հաշվետվություն տրամադրող անձանց օտարերկրյա պետություններում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացնեն այն անձանց (ներառյալ՝ ֆինանսական հաստատությունների) հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ միանգամյա գործարք կնքելիս, որոնք բնակվում (գտնվում) են օտարերկրյա պետություններում կամ տարածքներում, որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները:

2. Լիազոր մարմինը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ և հիմք ընդունելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները, սահմանում և թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված պետությունների կամ տարածքների ցանկը:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանձնարարել օտարերկրյա պետություններում կամ տարածքներում (ներառյալ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պետություններում կամ տարածքներում) գտնվող իրենց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին կիրառել սույն օրենքի և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, եթե սույն օրենքը և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը սահմանում են ավելի խիստ նորմեր, քան մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն օրենքի և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, ապա մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մասին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող անձը՝ լիազոր մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։