Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Տեղեկատվության պահպանումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 20. Տեղեկատվության պահպանումը

1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է պահպանեն սույն օրենքով պահանջվող առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում՝ հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները և գործարար թղթակցության տվյալները՝ գործարար հարաբերության ավարտից հետո` առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում՝ ավելի երկար.

2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն կտան վերականգնելու գործարքի (գործարար հարաբերության) իրական պատկերը՝ գործարքի կատարումից (գործարար հարաբերության դադարեցումից) հետո` առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում՝ ավելի երկար:

2. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկատվությունը պետք է բավարար լինի լիազոր մարմնի կողմից կամ օրենքով սահմանված դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող գործարքների (գործարար հարաբերությունների) վերաբերյալ ամբողջական տեղեկությունների տրամադրման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։