Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը և ուղեցույցները

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը և ուղեցույցները

1. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը սահմանում են՝

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների և դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները.

2) ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի նույնականացման, պատշաճ (այդ թվում՝ հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության, տեղեկությունների հաշվառման, հավաքագրման ու թարմացման նվազագույն կանոնները.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկությունների) հաշվառմանն ու պահպանմանը ներկայացվող նվազագույն կանոնները.

4) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.

5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող նվազագույն կանոնները.

6) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և օրինակելի ձևը.

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր կամ ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

8) պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) մասին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնին տեղեկությունների ներկայացման ձևերը, ժամկետները և կարգը.

9) ֆինանսական հաստատությունների կողմից գործարքների (գործարար հարաբերությունների) կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ լիազոր մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.

10) ֆինանսական հաստատությունների` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները.

11) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման կարգը, ձևերը և ժամկետները.

12) սույն օրենքով սահմանված այլ հարցեր:

2. Լիազոր մարմնի կողմից ընդունվում և հաշվետվություն տրամադրող անձանց ներկայացվում են նաև սույն օրենքի, դրա հիման վրա ընդունվող նորմատիվ իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցներ, այդ թվում՝ հրապարակվում են տիպաբանություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։