Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի ճանաչելու և կանխելու պարտականությունը
Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի ճանաչելու և կանխելու պարտականությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են օրենքով և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կողմից իրականացվող կասկածելի գործարար հարաբերությունները և գործարքները բացահայտելու ու կանխելու ուղղությամբ, ինչպես նաև կատարել սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:
3. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք լիազոր մարմին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկատվության դեպքում, որը հայտնի է դարձել հիշյալ հաստատություններին կամ անձանց` օրենքով իրենց վերապահված լիազորությունները կատարելիս: