Հոդված 28. Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար
Հոդված 28. Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար
1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, ինչպես նաև կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:
2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը, ինչպես նաև կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան, կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով կարող է արգելվել հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:
3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, ինչպես նաև հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:
4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում այդ անձի լիցենզիան, կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով արգելվում է հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:
5. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառվում են լիազոր մարմնի կողմից դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց և իրավաբանական անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան վերահսկող մարմնի կողմից, իսկ վերահսկող մարմնի բացակայության դեպքում՝ լիազոր մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին: