Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից աուդիտի իրականացումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից աուդիտի իրականացումը

1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքերում և հաճախականությամբ պետք է իրականացնեն ներքին աուդիտ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի սահմանած կարգով, լիազոր մարմնի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։