Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 7. Հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը

1. Հաշվետվության մեջ նշվում են`

1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում՝ նաև իրական շահառուի տվյալները, ներառյալ՝

ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, իսկ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը,

գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաև հաճախորդի բանկային հաշվի համարը.

2) գործարքի առարկայի նկարագրությունը.

3) գործարքի գինը (արժեքը).

4) գործարքի կնքման ամսաթիվը:

2. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի մասին հաշվետվության մեջ նշվում են նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքը, չափանիշը, նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց եկամուտները սառեցված լինելու հանգամանքը:

3. Սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները պետք է ներկայացվեն հերթական համարով, հաշվետվություն տրամադրող անձի պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ (թղթային տարբերակները՝ նաև կնքված` կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը լիազոր մարմնում:

4. Գործարար հարաբերությունում կամ գործարքում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի անվանումը:

5. Հաշվետվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իսկ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքում` նաև (կամ) էլեկտրոնային եղանակով:

6. Հաշվետվության տրամադրման կարգը, ժամկետները և ձևերը սահմանում է լիազոր մարմինը՝ նորմատիվ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։