Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
1. 6-րդ Հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում՝ Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային պատկանող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործող նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների, կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:
4. 1, 2 և 3 կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարող անձը: