Հոդված 2. Համաձայնագրի գործողությունը հարկերի նկատմամբ
Հոդված 2. Համաձայնագրի գործողությունը հարկերի նկատմամբ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների հարկերի նկատմամբ, անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի հարկեր են համարվում ամբողջ եկամտի կամ եկամտի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանի Հանրապետությունում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
(հետագայում՝ «հայկական հարկ»).
բ) Կատարի Պետությունում`
- եկամտի հարկեր,
(հետագայում՝ «կատարական հարկ»):
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև նույնական, ըստ էության համանման ցանկացած հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն:
5. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ նշանակալի փոփոխությունների մասին: