Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Պետական ծառայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական ծառայություն

1. a) Պայմանավորվող պետության կամ քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից ֆիզիկական անձին` այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

b) Սակայն այդպիսի աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում և այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

i) հանդիսանում է այդ պետության քաղաքացին կամ

ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ՝ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. a) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից, կամ նրանց կողմից ստեղծած հիմնադրամներից այդ պետությանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միմիայն այդ պետությունում:

b) Սակայն, այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միմիայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ պետության ռեզիդենտն ու քաղաքացին:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի և համանման վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։