Հոդված 28. Գործողության դադարեցումը
Հոդված 28. Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով, սակայն Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը ուժի մեջ մտնելու տարվանից հինգ տարի անց ցանկացած օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը մյուս Պայմանավորվող պետությունը դիվանագիտական ուղիներով կարող է փոխանցել դադարեցման մասին գրավոր ծանուցագիր: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը դադարեցման մասին ծանուցագրի ստացման տարվան հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային տարվա ընթացքում ստացված եկամուտների նկատմամբ:
Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Դոհա քաղաքում, 2002 թվականի ապրիլի 22-ին, երկու բնօրինակով. հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Ցանկացած տարաձայնության առաջացման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի նոյեմբերի 6-ից: