Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային փոխադրումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային փոխադրումներ

1. Միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործումից առաջացած շահույթը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը:

2. Վերը նշված կետի դրույթները կիրառվում են նաև այլ օդային, նավագնացային կամ ճանապարհային ընկերությունների շահույթի նկատմամբ, բայց միայն այն չափով, որը համապատասխանում է Պայմանավորվող պետություններից երևէ մեկի նշված ընկերություններում ունեցած բաժնեմասին:

3. Նախորդ կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։