Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից` ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում: Այդ տերմինը, ամեն դեպքում, ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագոծման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Նավերը, օդանավերը, և ճանապարհային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1 կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. 1 և 3 կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։