Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ պետությունում իր
մշտական բնակության, բնակման ստեղծման վայրի, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա և ներառում է նաև այդ պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը կամ տեղական իշխանության մարմինը: Այդ տերմինը, ինչևիցէ, չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ պետությունում միմիայն այդ պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այդ պետությունում գտնվող գույքի հիման վրա:
2. Այն դեպքում, երբ նախորդ կետի դրույթների համաձայն ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
a) նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ մշտապես բնակվում է: Սակայն, եթե նա մշտապես բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը,
b) եթե հնարավոր չէ որոշել այն Պայմանավորվող պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից ոչ մեկում մշտապես չի բնակվում, նա համարվում է
միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,
c) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում էլ, կամ նրանցից և ոչ մեկում, նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,
d) եթե ֆիզիկական անձի ռեզիդենտության կարգավիճակը հնարավոր չէ որոշել վերը նշված ենթակետերի դրույթներին համապատասխան, ապա երկու Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է փաստացի ղեկավարման վայրը: