Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Արտիստներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ (ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը) կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7 և 14 հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում սույն հոդվածի 1 և 2 կետերում նշված գործունեությունից ստացված եկամուտները ազատվում են հարկումից այդ մյուս պետությունում, եթե այցելությունն այդ մյուս պետության ամբողջությամբ կամ գլխավորապես օժանդակվում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության հասարակական հիմնադրամների, քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից, կամ իրականացվում է Պայմանավորվող պետություների կառավարությունների միջև մշակութային համաձայնագրի կամ ծրագրի շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։