Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Ուսուցիչներ և հետազոտողներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ուսուցիչներ և հետազոտողներ

1. Ֆիզիկական անձը, որպես Պայմանավորվող պետության կառավարության կողմից հավատարմագրված համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ համանման կրթական հաստատությունում կամ գիտահետազոտական ինստիտուտում ուսուցանելու, դասախոսելու կամ հետազոտական աշխատանք կատարելու նպատակով ժամանում է Պայմանավորվող պետություն և որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, առաջինը հիշատակված պետությունում ազատվում է հարկումից այդպիսի ուսուցման, դասախոսման կամ հետազոտական աշխատանքի դիմաց ստացված վարձատրության առնչությամբ` առաջինը հիշատակված պետություն իր առաջին ժամանման պահց սկսված 3 տարին չգերազանցող ժամանակահատվածի համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետազոտություններից ստացված եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները իրականացվում են ոչ թե հասարակական, այլ առավելապես որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։