Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Տեղեկատվության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Տեղեկատվության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի կամ Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1 հոդվածով: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկատվությունը և կարող է հայտնվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Համաձայնագրով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

2. 1 կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

a) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

b) ներկայացնել տեղեկատվություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

c) ներկայացնել տեղեկատվություն, որը կբացահայտի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկատվություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։