Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Այլ եկամուտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Այլ եկամուտ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող պետությունում` այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում` այդ մյուս պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը. որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տարրերը կարող են հարկվել նաև մյուս պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։