Հոդված 15. Տնօրենների հոնորարներ
Հոդված 15. Տնօրենների հոնորարներ
1. Որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի անդամ՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված տնօրենների հոնորարները և այլ համանման վճարումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության գլխամասային կառավարման պատոնատար անձի` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս պետությունում: