Հոդված 20. Ուսանողներ և ստաժորներ
Հոդված 20. Ուսանողներ և ստաժորներ
1. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, այդ մյուս պետությունում չի ենթարկվում հարկման իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. 1 կետում չընդգրկված շնորհների, կրթաթոշակների և վարձու աշխատանքից ստացված վարձատրության նկատմամբ, 1-ին կետում հիշատակված ուսանողը կամ ստաժորը, միաժամանակ, այդպիսի ուսման կամ պրակտիկայի ընթացքում պետք է իրավունք ունենա այնպիսի հարկային արտոնությունների, ազատումների կամ նվազեցումների, որոնցից օգտվում են իր ժամանման պետության ռեզիդենտները: