Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Կրկնակի հարկման բացառումը

Կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, ենթակա է հարկման մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված պետությունը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում` մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով, պայմանով, որ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված հարկի այն մասը, որը վերագրելի է Պայմանավորվող պետությունում ստացված եկամտին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի նպատակներով «վճարված կատարական հարկ» և «վճարված հայկական հարկ» տերմինները ներառում են հարկի այն գումարը, որը, հանգամանքներից կախված, պետք է որ հարկվեր Կատարում կամ Հայաստանում, սակայն Պայմանավորվող պետության օրենքներին կամ կանոններին համապատասխան ազատվել է հարկից կամ նվազեցվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։