Հոդված 24. Փոխհամաձայնեցման արարողակարգ
Հոդված 24. Փոխհամաձայնեցման արարողակարգ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 23 հոդվածի 1 կետին` այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է իրականացվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրություններում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ: Իրավասու մարմինները սույն հոդվածում նշված փոխհամաձայնեցման արարողակարգի իրականացման համար խորհրդակցությունների միջոցով կմշակեն համապատասխան երկկողմանի գործընթացներ, պայմաններ, մեթոդներ և մեխանիզմներ: