Հոդված 5. Մշտական հաստատություն
Հոդված 5. Մշտական հաստատություն
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.
a) ղեկավարման վայր,
b) մասնաճյուղ,
c) գրասենյակ,
d) գործարան,
e) արհեստանոց,
f) ապրանքների պահեստ,
g) առևտրի կետ,
h) ֆերմա կամ մրգատու այգի,
i) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանելու, շահագործելու կամ մշակելու ցանկացած այլ վայր, և
j) Շինարարական հրապարակ, կառուցման, հավաքման կամ տեղակայման օբյեկտ, կամ այդպիսի հրապարակի կամ օբյեկտի հետ կապված վերահսկողական գործունեություն, բայց միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 9 ամիսը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին, «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
a) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,
b) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,
c) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով,
d) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
e) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով:
4. Չնայած 1 և 2 կետերի դրույթներին, այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 6 կետը) տարբերվող անձը գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն այդ պետությունում` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության կապակցությամբ, բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 3-րդ կետում նշվածով, որը եթե անգամ և իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն այդ գործունեության կայուն վայրը չի վերածվում մշտական հաստատության:
5. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, Պայմանավորվող պետության ապահովագրական ընկերությունը, բացառությամբ վերաապահովագրական դեպքերի, համարվում է մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե այդ մյուս Պայմանավորվող պետության տարածքում անկախ կարգավիճակով գործակալ հանդիսացող անձից (որին վերաբերում է 6 կետը) տարբերվող անձի միջոցով ընդունում է ապահովագրավճարներ կամ ապահովագրում է այնտեղ տեղակայված ռիսկերից:
6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ պետությունում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրանց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատություն: