Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 10. Պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. գույքային պահանջով հայցադիմումների համար հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

2. պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություններ կատարելու կամ լուծելու ժամանակ առաջացած վեճերով հայցադիմումների համար բազային տուրքի 12-պատիկի չափով

3. ոչ գույքային բնույթի պահանջով հայցադիմումների, ինչպես նաև պետական և այլ մարմինների ակտերը լիովին կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դիմումների համար բազային տուրքի յոթնապատիկի չափով

4. միջնորդ դատարանի կայացրած վճռի հարկադիր կատարման հրաման տալու կամ մերժելու մասին դիմումի համար բազային տուրքի 150 տոկոսի չափով

5. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու, ինչպես նաև երևան եկած նոր հանգամանքներով գործերի վերանայման մասին դիմումների, ոչ գույքային պահանջներով, վեճերով վճիռները (որոշումները) վերանայելու մասին դիմումների համար հայցադիմում ներկայացնելու ժամանակ գանձվող պետական տուրքի, իսկ գույքային բնույթի վեճերով` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված տուրքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

6. Հայաստանի Հանրապետության պետարբիտրաժի վճիռների ու որոշումների, ինչպես նաև գործով անցնող այլ փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց խնդրանքով պետարբիտրաժից ստանալու համար բազային տուրքի չափով և պատրաստված յուրաքանչյուր էջի համար լրացուցիչ` բազային տուրքի տասնհինգ տոկոսի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։