Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 40 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.

բ) 40-ից մինչև 100 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի կրկնապատիկից.

գ) 100 և ավելի տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի եռապատիկից.

դ) մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի եռապատիկից:

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։