Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`
1. բնակելի տների (բնակարանների), շենքերի, կառույցների, այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
3. գրավի (բացառությամբ անշարժ գույքի) մասին պայմանագրի հաստատման և գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
4. անշարժ գույքի գրավի (հիպոթեկի) պայմանագրի հաստատման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
5. գնահատման ենթակա այլ պայմանագրերի հաստատման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
6. նախկինում կնքված պայմանագրերով նախատեսված իրավունքները և պարտականությունները հանձնելու մասին գործարքների հաստատման, գույքի բոլոր տեսակների վաճառքի, նվիրատվության, փոխանակության պայմանագրերի հաստատելու համար (բացի սույն հոդվածի 1-4 կետերում նշվածներից) բազային տուրքի տասնապատիկի չափով
7. գույքի բաժանման պայմանագրերի, երաշխավորության, գնահատման ոչ ենթակա պայմանագրերի հաստատման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
8. կտակների հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
9. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրեր հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
10. ամուսնության ժամանակ ձեռք բերված ընդհանուր գույքի (բացառությամբ անշարժ գույքի) նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի վկայագրեր տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
11. գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման, բաժնեմասերի (փայաբաժինների) և ավանդների կառավարման, վարկային գործառնություններ կատարելու իրավունքի լիազորագրեր հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
12. ավտոտրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինման իրավունքի լիազորագրերը հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
13. այլ լիազորագրեր հաստատելու համար, այդ թվում` զանազան անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գումարներ, ծանրոցներ, թղթակցություններ ստանալու համար բազային տուրքի չափով
14. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
15. փաստաթղթերի թարգմանության իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
16. կատարողական մակագրություններ անելու համար
բազային տուրքի տասնապատիկի չափով
17. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի չափով
18. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի չափով
19. նոտարական գրասենյակի գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների դիմումները նոտարի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին հանձնելու, ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կատարելու համար` բացառությամբ սույն հոդվածի նախորդ կետերում նշվածների բազային տուրքի տասնապատիկի չափով
20. պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու համար բազային տուրքի չափով
21. փաստաթղթերի պատճեններ և դրանցից քաղվածքներ հանելու համար բազային տուրքի չափով
22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
Նոտարական գրասենյակի շենքից դուրս կատարվող նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով: