Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը
Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը
Ֆինանսական մարմինները պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:
Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: