Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ համարվող վճարողների համար բազային տուրքի չափ է սահմանվում պետական տուրքի վճարման պահին ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքի կրկնապատիկը: