Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքից ազատվում են`

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

դ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձինք.

ե) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

զ) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։