Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 24. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 24. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) ֆիզիկական անձինք` պետության օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը հաստատելու համար.

բ) ֆինանսական և հարկային մարմինները` ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի մասին նրանց վկայագիր կամ վկայագրի կրկնօրինակ տալու, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`

- գույքը պատկանել է այնպիսի անձանց, ովքեր զոհվել են նախկին ԽՍՀՄ-ը կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս, պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս, կամ այն կապված է եղել մարդկային կյանքը փրկելու, իրավակարգի պաշտպանության գծով նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքը կատարելու հետ.

- բնակելի տունը (բնակարանը) կամ բնակարանային շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ.

- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները.

դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը հաստատելու համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։