Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի գծով արտոնությունները
Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
բ) բոլոր հայցվորները` տուգանքները և տույժերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.
գ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: