Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր), իսկ հեղինակի մահից հետո` նրա ժառանգը.
բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք` այդ պարգևների գծով.
գ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի կողմից լիազորված` նրա ստեղծած մշակութային արժեքների արտահանում կամ ժամանակավոր արտահանում իրականացնող անձը.
դ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու ժամանակ.
ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների, առարկաների և նվագարանների համար:
Այն անձինք, ովքեր պետությանը նվիրում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված մշակութային յուրաքանչյուր արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար պետական տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից: