Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. ծննդյան գրանցման համար բազային տուրքի տասը տոկոսի չափով
2. ամուսնության գրանցման համար բազային տուրքի չափով
3. ամուսնալուծության գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
4. ազգանվան, անվան և հայրանվան փոփոխություն գրանցելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի չափով
7. որդեգրում գրանցելու համար բազային տուրքի չափով
8. ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան փաստերը վերականգնելու վկայականները տալու համար բազային տուրքի չափով
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու ծանուցում ուղարկելու համար բազային տուրքի չափով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով: