Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մեկ տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։