Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. գույքային պահանջով հայցադիմումների համար հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
2. ամուսնալուծության մասին հայցադիմումների համար
բազային տուրքի քառապատիկի չափով
3. ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
4. օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության մասին հայցադիմումների համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
5. բնակելի շենքերի վարձակալության պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգություն ընդունելու ժամկետի երկարացման, գույքն արգելանքից ազատելու մասին հայցադիմումների և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) մյուս հայցադիմումների համար բազային տուրքի քառապատիկի չափով
6. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով
7. պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների իրավունքները և ազատությունները ոտնահարող ապօրինի գործողությունների դեմ գանգատների համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
8. դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատների համար հայցադիմումը (հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումը) տալու դեպքում` վճարման ենթակա պետական տուրքի, իսկ գույքային վեճերի դեպքում` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված տուրքի 30 տոկոսի չափով
9. երևան եկած նոր հանգամանքների հետևանքով գործերի վերանայման վերաբերյալ հայցադիմումների համար հայցադիմում ներկայացնելու ժամանակ գանձվող պետական տուրքի, իսկ գույքային բնույթի վեճերով` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված տուրքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
10. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և բացի այդ, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի տասնհինգ տոկոսի չափով: