Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 15. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ (եթե այլ բան չի նշված)

Ակտի պատկեր

1. անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար

ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ

քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան

անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար 53 79 53 43

բ) օտարերկրյա պետություններում կորցրածի

փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական

արտասահմանյան նոր անձնագիր տալու համար 63 106 69 53

գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ

քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան

անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում

փոփոխություն կատարելու համար 19 27 19 14

դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ

քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան

անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր

ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար 9 17 22 6

ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ

դուրս գրելու համար 14 27 17 9

զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար 22 38 22 14

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական

տալու համար, եթե անձնագիրը կորցրած է

անձնագրի տիրոջ մեղքով 27 32 27 17

ը) այլ դեպքերում Հայաստանի հանրապետություն

վերադարձի վկայական տալու համար 0 0 0 0

թ) օտարերկրյա պետություններ մշտական

բնակության ժամանողներին հյուպատոսական

հաշվառման վերցնելու համար 22 38 27 17

ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման

վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման

մեջ գտնվելու դեպքում) 12 32 14 9

ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու

դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ

տարվա համար` լրացուցիչ 27 32 12 17

2. միջնորդագրեր ձևակերպելու համար

ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար 132 183 132 53

բ) օտարերկրյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար 53 79 53 27

գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով` յուրաքանչյուր տարվա համար 6 17 6 4

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար

ա) տարանցիկ մուտքի արտոնագիր 9 9 9 9

բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր 21 օր ժամկետով առանց հրավերի 16 16 16 16

գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա 17 17 17 17

դ) բազմակի մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա 32 32 32 32

ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր 0 0 0 0

զ) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երեք օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 75 տոկոս

է) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում լրացուցիչ 100 տոկոս

4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար

ա) մահվան վկայական տալու համար 0 0 0 0

բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար 22 63 27 17

գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար 132 157 106 79

դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար 43 79 32 27

ե) կրկնակի վկայականներ տալու համար 12 14 12 6

5. նոտարական գործողությունների համար

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար 9 27 22 6

բ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար 19 32 27 14

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար 14 27 17 12

դ) օտարերկրյա քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար 27 32 22 22

ե) գնահատման ենթակա պայմանագրերի և գործարքների նոտարական հաստատման համար` պայմանագրի ընդհանուր գումարի մեկ տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 12 29 17 9

զ) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար` պայմանագրում նշված գումարի յոթ տոկոսը

է) ֆիզիկական անձանցից` գնահատման ոչ ենթակա պայմանագրերի նոտարական հաստատման համար 22 29 17 17

ը) իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից` գնահատման ոչ ենթակա պայմանագրերի նոտարական հաստատման համար 53 69 53 27

թ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 9 29 17 6

ժ) օտարերկրյա քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 12 36 22 9

ժա) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 12 29 22 9

ժբ) փաստաթղթերի` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 19 36 27 14

ժգ) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար 14 27 12 9

ժդ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4

ժե) օտարերկրյա քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6

ժզ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4

ժէ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6

ժը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4

ժթ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6

ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար 6 17 17 4

իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար` տվյալ փոխադրամիջոցի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 53 69 53 43

6. խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար

ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար 14 17 14 9

բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 22 14 17 17

գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 12 12 12 6

դ) կտակի նոտարական հաստատման համար 17 19 17 9

ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար 9 12 9 6

զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար` ժառանգական գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 14 17 17 9

է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար` ստացված գումարի երեք տոկոսը, բայց ոչ պակաս, քան 27 32 38 17

ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 19 24 22 12

թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար` ամսական 4 6 4 3

ժ) կտակը պահպանելու համար` ամսական 6 9 6 4

ժա) դրամը, արժեթղթերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու համար` ամսական ընդհանուր գումարի 0.1 տոկոսը

ժբ) 100 ամն-ի դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական 4 6 4 3

ժգ) 100 ամն-ի դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական 9 12 12 6

7. նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար 27 12 12 17

8. փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար

ա) մինչև հինգ էջի համար 22 27 27 14

բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ 4 6 4 3

9. այլ ծառայությունների համար 9 6 6 6

10. հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 6 9 6 4

բ) օտարերկրյա քաղաքացիներից 12 14 12 7

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։