Հոդված 18. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 18. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).
1. գյուտերի արտոնագրի հայտ ներկայացնելու համար` 20
ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ 5
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 15
դ) գյուտի ժամանակավոր արտոնագիր տալու համար 15
ե) գյուտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 25
զ) ժամանակավոր արտոնագիր տալու դեմ կամ գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50
է) գյուտի հայտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար, 180
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի ըստ էության փորձաքննության համար` լրացուցիչ 90
ը) գյուտի հայտի ըստ էության փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 20
թ) գյուտի արտոնագիր տալու համար 15
ժ) գյուտի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 64
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ժբ) գյուտի հայտը օգտակար սարքի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
երկրորդ, երրորդ տարվա համար 20
չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
ութերորդ, իններորդ տարվա համար 38
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 68
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100
ժդ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
մեկ արտոնագրի 60
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժզ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 2
ժը) գյուտերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ի) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
2. օգտակար սարքերի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) օգտակար սարքի արտոնագրի հայտ ներկայացնելու համար 20
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար սարքերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար սարքի համար լրացուցիչ 5
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) օգտակար սարքի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 15
դ) օգտակար սարքի արտոնագիր տալու համար 15
ե) օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5
զ) օգտակար սարքի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50
է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ը) օգտակար սարքի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
թ) օգտակար սարքի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
երկրորդ, երրորդ տարվա համար 20
չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
ութերորդ, իններորդ տարվա համար 38
տասներորդ տարվա համար 50
ժ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
մեկ արտոնագրի 60
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժբ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 2
ժդ) օգտակար սարքերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժե) օգտակար սարքի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ժզ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
3. արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ ներկայացնելու համար 20
եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ` լրացուցիչ 20
եթե հայտը պարունակում է 10-ից ավելի տարբերակներ` լրացուցիչ 20
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 15
դ) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար 15
ե) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
է) արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա համար 20
չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
ութերորդ, իններորդ տարվա համար 38
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 70
ը) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
մեկ արտոնագրի 60
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժա) արտոնագրի կրկնակը տալու համար 2
ժբ) արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժգ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15
ժդ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
4. ապրանքային և սպասարկման նշանների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար 30
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար 40
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 15
դ) հայտի նյութերի ստուգումից փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 30
ե) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30
է) նշանի գրանցման և վկայական տալու համար 50
կոլեկտիվ նշանի համար 90
ը) նշանը գրանցելու կամ գրանցման գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 90
թ) նշանը գրանցելու գործողության ժամկետը երկարացնելու համար 120
ժ) նշանների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում փոփոխություն կատարելու համար 18
ժա) նշանը զիջելու մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) 60
ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
մեկ նշանի 60
մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 50
ժգ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 25
ժդ) նշանի վկայականի կրկնակը տալու համար 2
ժե) նշանի միջազգային գրանցման հայտ ներկայացնելու համար 50
ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում յուրաքանչյուր դասով որոնում անցկացնելու համար 20
ժէ) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 38
ժը) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժթ) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 10
5. ապրանքների ծագման տեղանունների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար 38
գ) հայտի նյութերի ստուգումից փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 30
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար 50
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 90
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարացնելու համար 100
թ) ապրանքի ծագման տեղանվան` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար 18
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 10
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար 2
6. ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար`
ձեռնարկությունների (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների) 5
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների 2
բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 5
գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 2
7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20
բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30
գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20
դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2
8. այլ գործողությունների գծով`
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար (այդ թվում` ձևաթղթերի) 02
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2
գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10
դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32
ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար 30
զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման համար 8
է) արտոնագրային հավատարմատարի գրանցման համար 4
Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն, որևէ միջազգային մարմնի կազմած միջազգային որոնման հաշվետվություն կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 50 տոկոսով: