Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. վարորդական իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
2. վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական գործունեության լիցենզավորման համար քննությունների) բազային տուրքի եռապատիկի չափով
9. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
11. սերտիֆիկացում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
12. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
13. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների «Բ» սերիայի սերտիֆիկատ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
14. գյուղատնտեսական մթերքների (բացի անտառանյութից) արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) բեռնատար ավտոմեքենայով բազային տուրքի հնգապատիկի չափով
բ) մարդատար ավտոմեքենայով բազային տուրքի 150 տոկոսի չափով
15. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
16. տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռների կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
17. կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում փոխադրելու կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
18. կարանտինի ենթակա բեռնանյութերը նույն մարզի տարածքում իրացնելու թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
19. առանց կարանտինային սերտիֆիկատների ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառքի թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
20. պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները (ներառյալ` անասունները, թռչունները, ձկները, միջատները) մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 1-ին ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
21. պետական անասնաբուժական հսկողության ենթակա անասնապահական մթերքը և հումքը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 2-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
22. պետական անասնաբուժական հսկողության ենթակա տեխնիկական հումքը և կենդանիների կերերը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 3-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
23. պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռները տվյալ տարածաշրջանի տարածքում փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 4-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
24. պետական անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
25. իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից զենքի յուրաքանչյուր միավորի ձեռքբերման, պահպանման թույլտվություն տալու համար բազային տուրքի քառապատիկի չափով
26. իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
27. իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
28. կնիքի և դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար`
ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի եռապատիկի չափով
բ) այլ իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի վեցապատիկի չափով
29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի 18-պատիկի չափով
30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
31. «Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար` տարեկան բազային տուրքի 600-պատիկի չափով