Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) բոլոր հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) բոլոր հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակիուղղ. և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) բոլոր հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

զ) Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

է) բոլոր հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) ֆինանսական, հարկային, մաքսային և պետական գրանցման համար լիազորված մարմինները` հատուկ վարույթի կարգով քննվող գործերի վերաբերյալ հայցերով.

թ) իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.

- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.

- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ժա) որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները, սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

ժգ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։