Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական տուրքի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

բ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։