Գլուխ II · Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտաԿԱՆությունները
Հոդված 6. Պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը
Հոդված 6. Պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը
Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում: