Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

գործել է մինչև 1998-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար.

գ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

է) պետական գրանցման համար.

ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.

թ) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժբ) սույն օրենքի 20 հոդվածով սահմանված այլ ծառայությունների կամ գործողությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։