Հոդված 10
Հոդված 10
Ներդրումային գործունեություն
1. Ներդրումային գործունեության շրջանակներում Բանկը ֆինանսավորում է նախագծեր և ծրագրեր, որոնց թվում առաջնային են հանդիսանում Բանկի մասնակիցների միջպետական և միջկառավարական համաձայնագրերով նախատեսվածները, տրամադրում է երաշխիքներ, բանկային երաշխավորություններ և հանձնարարականներ, մասնակցում է կազմակերպությունների կանոնադրական դրամագլխի ձևավորմանը:
2. Բանկը տրամադրում է վարկեր ազատ փոխարկելի արժույթով և Բանկի մասնակից պետությունների ազգային արժույթով: Վարկերի տրամադրման և վերադարձման պայմանները հանդիսանում են վարկառուների հետ համաձայնագրերի առարկա:
Բանկը կարող է վարկեր տրամադրել միջազգային ֆինանսական ինստիտուտների, առևտրային բանկերի և այլ շահագրգիռ հաստատությունների հետ համատեղ:
3. Բանկն իրականացնում է ներդրումային գործունեություն` համապատասխան ներդրումային գործունեության մասին դրույթի, որը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:
Ներդրումային գործունեություն իրականացնելիս Բանկն ապահովում է սեփական շահերը, մասնավորապես` կազմակերպում է ներդրումային նախագծերի փորձաքննություն և մասնակցում է դրա անցկացմանը, գնահատում է շահառուների վճարունակությունը:
4. Կազմակերպությունների կանոնադրական դրամագլխում Բանկի վճարած ներդրումների գումարը չի կարող գերազանցել այն գումարը, որը համապատասխանում է նրա` վճարված կանոնադրական դրամագլխի, եկամտի և ռեզերվների մեծությանը:
5. Բանկը տրամադրում է նախագծերի ֆինանսավորման հետ կապված նաև այլ ծառայություններ ինչպես Բանկի մասնակից պետություններին, այնպես էլ այլ պետությունների, որոնք շահագրգռված են այդպիսի ծառայություններ ստանալու մեջ: