Հոդված 18
Հոդված 18
Բանկի` որպես միջազգային կազմակերպության կարգավիճակը, քաղաքական գործունեության արգելքը
1. Բանկը, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն իրենց որոշումներում առաջնորդվում են բացառապես Բանկի շահերով, նրա նպատակներով և գործառույթներով, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ:
2. Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելիս գործում են` ելնելով միայն Բանկի շահերից:
Հաշվի առնելով Բանկի` որպես միջազգային կազմակերպության կարգավիճակը` Բանկի մասնակիցները ձեռնպահ են մնում նշված անձանցից որևէ մեկի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձից նրանց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
3. Բանկը չի մասնակցում այնպիսի վարկային միջոցների ներգրավմանը, այնպիսի օգնություն կամ այլ բնույթի օժանդակություն ստանալուն, որոնք որևիցե կերպով կարող են վնաս հասցնել իր նպատակներին կամ գործառույթներին, սահմանափակել դրանք, հանգեցնել դրանցից շեղման կամ այլ կերպով փոփոխել դրանք:
4. Բանկը, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցները չպետք է միջամտեն քաղաքական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Բանկի ցանկացած մասնակից պետությունում: Բանկի մարմինների որոշումները չպետք է ընդունվեն Բանկի մասնակիցների քաղաքական ճնշման ներքո:
Որոշումներ ընդունելիս Բանկի մարմինները պետք է առաջնորդվեն բացառապես այն նկատառումներով, որոնք ուղղված են սույն Կանոնադրության նպատակներին հասնելուն: