Հոդված 27
Հոդված 27
Բանկի նախկին մասնակիցների հետ հաշվարկների կարգավորումը
1. Բանկը և Բանկի մասնակիցը մինչև Բանկի գործունեությանը մասնակցության դադարեցման օրը կարող են պայմանավորվածության հասնել Բանկի կանոնադրական դրամագլխում այդ մասնակցի մասնաբաժնի հետգնման մասին փոխադարձ ընդունելի պայմաններով:
2. Այն դեպքում, երբ Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալու ժամանակ Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժնի հետգնման մասին համաձայնություն կայացած չէ, այդ մասնաբաժնի հետգնումն իրականացվում է Բանկի կողմից` հետևյալ պայմաններով.
ա) հետգնման գինը որոշվում է` ելնելով Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվա դրությամբ Բանկի մաքուր ակտիվների գումարից և Բանկի կանոնադրական դրամագլխում այդ մասնակցի վճարած մասնաբաժնից,
բ) բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է պարբերական կերպով, դրանք Բանկի մասնակցի կողմից Բանկին փոխանցվելուց հետո` այն չափով, այն ժամանակ և այն արժույթով (արժույթներով), որոնք կսահմանի Բանկի խորհուրդը` հաշվի առնելով սեփական ֆինանսական դրությունը,
գ) վճարումները կարող են կատարվել պարբերաբար, այն սահմաններում, որոնցում գումարները, որոնք ենթակա են վճարման որպես հետգնման գին, գերազանցում են Բանկի առջև պարտավորությունների ընդհանուր գումարը, որոնք նախատեսված են սույն Կանոնադրության 26-րդ հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով,
դ) ցանկացած գումար, որը ենթակա է մասնակցին վճարման բաժնետոմսերի նրա մասի դիմաց, չի վճարվում այն ժամանակահատվածի ընթացքում, որի ժամանակ մասնակիցը կամ նրա ցանկացած կառուցվածքը շարունակում են որևէ գումարի վճարման պարտավորություն կրել Բանկի առջև, ընդ որում, Բանկի հայեցողությամբ, այդ գումարը կարող է հաշվառվել այն պահին, երբ այն վճարման ենթակա է դառնում Բանկի կողմից վճարման ենթակա ցանկացած գումարի դիմաց,
ե) եթե Բանկի կազմից Բանկի մասնակցի դուրս գալու օրվա դրությամբ Բանկը մաքուր կորուստ ունենա Բանկի այն գործառնությունների հետևանքով, որոնք կատարվել են սույն Կանոնադրությանը համապատասխան, և այդ կորստի գումարը գերազանցի այդ գործառնությունների համար հատկացված պահուստների գումարը, ապա Բանկի այդ մասնակիցը Բանկի պահանջով մարում է այն գումարը, որի չափով նրա բաժնետոմսերի հետգնման գինը կիջներ, եթե այդ կորուստը հաշվի առնվեր հետգնման գինը սահմանելիս,
զ) Բանկի մասնակցին իր բաժնետոմսերի դիմաց հասանելիք ոչ մի գումար չի վճարվում Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվանից վեց ամիս շուտ: Եթե Բանկի կազմից Բանկի մասնակցի դուրս գալու օրվանից վեց ամսվա ընթացքում Բանկի խորհուրդը որոշում է ընդունում Բանկի լուծարում նախաձեռնելու մասին, որը նախատեսված է սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժէ» ենթակետով, այդ մասնակցի բոլոր իրավունքները և նրա ու Բանկի միջև հարաբերություններին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն Կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթներով:
3. Բանկի նախկին մասնակցի հետ հաշվարկների կարգավորման արդյունքներով Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժինը, որը հետ է գնվել Բանկի կողմից, կարող է Բանկի խորհրդի որոշմամբ առաջարկվել Բանկի մյուս մասնակիցներին: