Հոդված 33
Հոդված 33
Անձեռնմխելիությունից և առավելություններից հրաժարվելը
Բանկի խորհուրդը կարող է հրաժարվել սույն Կանոնադրությամբ նախատեսված ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից այն չափով և այն պայմաններով, որոնք, իր կարծիքով, կարող են համապատասխանել Բանկի շահերին:
Բանկի վարչության նախագահը պարտավոր է հրաժարվել Բանկի ցանկացած աշխատակցի նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից, բացառությամբ` Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների, Բանկի վարչության անդամների, երբ, իր կարծիքով, այդ անձեռնմխելիությունը, առավելությունը կամ բացառությունը բարդացնում են արդարադատության իրականացումը, և երբ դրանցից հրաժարվելը վնաս չի հասցնում Բանկի շահերին: Համանման հանգամանքներում և նույն պայմանների դեպքում Բանկի խորհուրդը պարտավոր է հրաժարվել Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների և Բանկի վարչության անդամների նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ բացառությունից:
Բ ա ժ ի ն VIII
Եզրափակիչ դրույթներ