Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Բաժնետոմսերի վճարումը

1. Բաժնետոմսերի վճարումը, որոնց համար հայտարարված է նախնական բաժնեգրում, իրականացվում է ըստ անվանական արժեքի:

2. Բանկի յուրաքանչյուր հիմնադիր վճարում է կանոնադրական դրամագլխի այն բաժնետոմսերի առնվազն 20 (քսան) տոկոսը, որոնք տվյալ հիմնադրին բաժին են տրվում սույն Կանոնադրությանը կից հավելվածի համաձայն, ոչ ուշ, քան հիմնադրի կողմից` սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա` իր բյուջեի կատարումն սկսելուց 30 (երեսուն) օր հետո:

3. Նախնական բաժնեգրման մնացած մասի հաշվով Բանկի յուրաքանչյուր հիմնադիր ձևակերպում է վճարման պարտավորություններ, որոնք մարվում են ամեն տարի 2 (երկու) տարվա ընթացքում, հավասար բաժիններով, որոնցից առաջինը ենթակա է վճարման ոչ ուշ, քան սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վճարումից 12 (տասներկու) ամիս հետո:

4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Բանկի կանոնադրական դրամագլխի ձևավորման համար սկզբնական վճարի մուծումը կարող է իրականացվել ժամկետից շուտ` Համաձայնագրի ստորագրման օրվանից սկսած: Այդ դեպքում Բանկի կանոնադրական դրամագլխի ձևավորման համար վճարումը գրանցվում է Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի ժամանակավոր խնայողական հաշվին:

Բանկի կանոնադրական դրամագլխի համար վճարման հետ կապված հիմնադրի պարտավորությունները համարվում են կատարված ժամանակավոր խնայողական հաշվից Բանկի հաշվին` բացված Կանոնադրության սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան, միջոցների փոխանցումից հետո:

5. Բանկի կանոնադրական դրամագլխի բաժնետոմսերի վճարումը Բանկի մասնակիցների կողմից կարող է իրականացվել վաղաժամկետ:

6. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված 2 (երկու) տարվա ընթացքում հիմնադիրներից որևէ մեկն ամբողջությամբ չի վճարում բաժնետոմսերը` ըստ նախնական բաժնեգրման, Բանկի խորհուրդը սահմանում է Բանկի մյուս մասնակիցների կողմից չվճարված բաժնետոմսերը ձեռք բերելու կարգը: Այդ իրավունքից բոլոր մասնակիցների հրաժարվելու դեպքում Բանկի խորհուրդը որոշում է ընդունում բաժնետոմսերը կրկին ներկայացնել բաժնեգրման կամ համապատասխան կերպով պակասեցնել կանոնադրական դրամագլուխը:

7. Բաժնետոմսերի վճարումը կատարվում է ԱՄՆ դոլարով:

8. Որպես բաժնետոմսերի մի մասի վճարում` Բանկի մասնակիցը կարող է Բանկի խորհրդի կողմից նախատեսված կարգով և պայմաններով կանոնադրական դրամագլխում կատարել ոչ դրամական ներդրում (գույք), որի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժնի 10 տոկոսը:

Գույքը, որը փոխանցվում է Բանկին` որպես ներդրում կանոնադրական դրամագլխում, չի կարող ծանրացվել պարտավորություններով:

Ներդրվող գույքի արժեքը սահմանվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից, որին որոշում է Բանկի խորհուդը, և հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:

9. Բանկի հիմնադիրների կողմից բաժնետոմսերի վճարումներից ստացված միջոցները գրանցվում են Ղազախստանի Հանրապետության ազգային բանկում` Բանկի հաշվին:

Բ ա ժ ի ն III

Բանկի ռեսուրսները, գործունեության տեսակները և գործառնությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։