Հոդված 29
Հոդված 29
Գործառնությունների ժամանակավոր դադարեցումը
Արտակարգ իրավիճակում Բանկի վարչությունը ձայների ընդհանուր քանակի երեք քառորդով ընդունվող որոշմամբ կարող է ժամանակավորապես դադարեցնել նոր վարկերի և երաշխիքների տրամադրման, արժեթղթերի տեղաբաշխման, տեխնիկական օժանդակության և կանոնադրական դրամագլխում ներդրումներ կատարելու գործառնությունները մինչև Բանկի խորհրդի կողմից ստեղծված իրավիճակի ուսումնասիրումը և նրա կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: