Հոդված 7
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի ստանալու օրվանից:
Բանկի Կանոնադրության 8-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները կիրառվում են ժամանակավորապես` սույն Համաձայնագիրն ստորագրելու օրվանից:
Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի հունվարի 12-ին, երկու օրինակով, ռուսերեն:
Համաձայնագիրն ստորագրվել է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական զարգացման բանկի
հիմնադրման մասին
2006 թվականի հունվարի 12-ի
Համաձայնագրին կից
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ` Բանկ) հիմնադրվել է Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին Համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) համապատասխան, որն ստորագրվել է 2006 թվականի հունվարի 12-ին, և իր գործունեությունն իրականացնում է նրան համապատասխան:
Սույն Կանոնադրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Բ ա ժ ի ն I
Բանկի նպատակները, գործառույթները և մասնակիցները