Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Քվեարկությունը Բանկի խորհրդում

1. Բանկի յուրաքանչյուր մասնակից Բանկի կանոնադրական դրամագլխում յուրաքանչյուր վճարված բաժնետոմսի համար ստանում է մեկ ձայն:

2. Բանկի խորհուրդն իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին երկու անգամ հաճախականությամբ:

Բանկի խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Բանկի վարչության կամ նրա նախագահի, ինչպես նաև Բանկի այն մասնակցի կամ մասնակիցների նախաձեռնությամբ, որոնց բաժին է ընկնում Բանկի վճարված կանոնադրական դրամագլխում ձայների առնվազն մեկ քառորդը:

3. Բանկի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են Բանկի այն մասնակիցների լիազոր ներկայացուցիչները, որոնք ունեն ձայների ընդհանուր թվաքանակի երեք քառորդից ոչ պակաս ձայներ:

4. Սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «ե», «ժե», «ժզ», «ժէ», «ժը», «իա» ենթակետերով նախատեսված հարցերով Բանկի խորհուրդը որոշումներ է ընդունում ձայների երեք քառորդը կազմող մեծամասնությամբ: Բանկի խորհրդի կողմից Բանկում մասնակիցներից որևէ մեկի մասնակցությունը դադարեցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում քվեարկության արդյունքները որոշելու ժամանակ այդ մասնակցի առարկությունները հաշվի չեն առնվում:

5. Եթե Բանկի բաժնետիրական դրամագլխում մասնակցում են 2-ից ոչ ավելի Բանկի մասնակիցներ, ապա սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետով նախատեսված որոշումներն ընդունվում են Բանկի խորհրդի կողմից` միաձայն:

6. Բանկի գործունեության մյուս հարցերով որոշումներն ընդունվում են Բանկի խորհրդի կողմից` ձայների պարզ մեծամասնությամբ:

7. Բանկի խորհուրդն իրավունք ունի քվեարկություն անցկացնել Բանկի խորհրդի անդամներին գրավոր հեռակա հարցման միջոցով: Նման որոշումները ձևակերպվում են Բանկի խորհրդի նիստի արձանագրությամբ, որն ուղարկվում է Բանկի խորհրդի անդամներին:

8. Բանկի խորհուրդն իրավունք ունի Բանկի խորհրդի գործունեության ապահովման համար ստեղծել Բանկի կառավարման մարմիններ չհանդիսացող օժանդակ մարմիններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։